Որ վայրերից են բերման ենթարկվել ԲՀԿ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր հարձակումներ են եղել ԲՀԿ անդամների նկատմամբ: Ոստիկաններն այցելել էին նաև ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն և փնտրել նրա որդուն:

Հետապնդման մասին ահազանգեր ստացվում են տարբեր վայրերից` Արաբկիրից, Մարալիկից, Ապարանից, Թալինից և այլ վայրերից: Բոլոր տեղերում էլ ոստիկանությունը գործողություն է կիրառում ակտիվիստների և կուսակցության անդամների նկատմամբ: Իրավապահները ԲՀԿ ներկայացուցիչներին բերման են ենթարկում տարբեր պատճառաբանություններով: Այժմ տեղեկություններ են շրջանառվում, թե բերման է ենթարկվել նաև ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարը:




Լրահոս