
Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Ռահիմ Ստերլինգը հետաքրքրել է ֆրանսիական ՊՍԺ-ին:
Փարիզյան լրատվամիջոցների հայտնում են, թե ակումբը կփորձի ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլ»-ի հետ լրանում է 2017 թվականին, սակայն հարձակվողը երկու անգամ հրաժարվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը թիմի հետ: