ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Վահագն Գեւորգյանի քրեական հետապնդումը դադարեցնել: Ա. Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այս քայլը, որն իրականում միտված էր ավելի մեղմացնելու իշխանությունների անփութությունը, ավելի բարդացրեց իրենց վիճակը: Գործը փակելով՝ ակնհայտ երեւում է, որ այստեղ ոչ մի իրավական տրամաբանություն չկա: Սա հատուկ քաղաքական հաշվարկ է, որն ուղղորդվում է Բաղրամյան 26-ից»:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երեւանի Տերյան փողոցում ոստիկանների եւ ՀԱԿ երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀԱԿ 7 երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին, որոնցից չորսն ամենախիստ պատժին արժանացան:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ