
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին դեպքերը երկու ճամբարներին նախազգուշական-պաշտպանական միջոցներ ձեռք առնելու առիթ են տվել: Երեկ մենք տեղեկացանք, որ Հանրային հեռուստատեսություն մուտքը խստացվել է. այլեւս անծանոթ մեքենաներ դարպասից ներս չեն թողնում, իսկ դարպասներն ամուր կողպած են: Նույնքան զգուշավոր են նաեւ մյուս ճամբարում. այս օրերին Գագիկ Ծառուկյանի՝ Բժշկական համալսարանում սովորող աղջկան ուժեղացված պահակախմբով են դասի տանում-բերում, իսկ նրա կրտսեր որդին անցած շաբաթ դպրոց չի գնացել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: