«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը Պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցների, որոնք ապահովում էին Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող օբյեկտների անվտանգությունը, վերջին օրերին ազատել է աշխատանքից: Իրականում ուրբաթ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հրահանգել է Վովա Գասպարյանին՝ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներին, որոնք նաև ՊՊԳՎ աշխատակիցներ են, ազատել աշխատանքից և փոխարինել յուրայիններով, ինչը Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի թիրախում գտնվող Գասպարյանն իրականացրել է մեծագույն սիրով: Բայց սա նաև նշանակում է, որ 200 մարդ համալրեց գործազուրկների շարքերը»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։