«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ 30-ամյա մի աղջիկ Արամ Խաչատրյան փողոցի 26 շենքի մոտ հանկարծակի նկատել է 23-ամյա Ստեփան Բաբախանյանին, որն իր պարանոցի ոսկե շղթան է գողացել: Նա անմիջապես մոտեցել է ոստիկաններին եւ այդ մասին տեղեկացրել նրանց: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ երիտասարդին անմիջապես բերման են ենթարկել բաժին, որտեղ պարզել են, որ Ստեփանն անգամ բնակության մշտական վայր չունի: Այժմ վնասի չափն է պարզվում:
ՃԱՆԱՉԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ