ԲՀԿ-ի դեմ արշավը սկսված է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հասցեագրելով նաեւ քրեական հանցագործության մեղադրանքներ: Ըստ Սերժ Սարգսյանի. «Շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Ես հրավիրելու եմ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի՝ ինչպես վարվել նման լուրերի հետ: Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ քաղաքական երեւույթի մասին էր»: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմի մասին խոսում հիմա, ինչ նկատի ունի նա: «Ժողովուրդ»-ը փորփրեց անցյալում Ծառուկյանի անվանն առնչվող քրեածին երեւույթների մասին եղած հրապարակումները՝ հասկանալու համար, թե ինչի մասին էր ակնարկում Սարգսյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս