
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե «շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանից տեղեկանալ, թե որպես ՀՀ նախկին ոստիկանապետ՝ ի՞նչ է հայտնի իրեն Գագիկ Ծառուկյանի կողմից բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մասին: Ի պատասխան մեր հարցին՝ Ալիկ Սարգսյանն ասաց. «Դուք հանգիստ եղեք, շնորհակալ եմ, որ ինձ համար մտահոգվում եք, իզուր եք մտահոգվում, բայց ես միշտ ազնիվ եմ եղել: Չեմ կարող խոսել զբաղված եմ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: