
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 16-ի գիշերը հարձակումներ են իրականացվել ԲՀԿ անդամների նկատմամբ: Ոստիկանությունը գործողություն էր կիրառել Արաբկիրում, Թալինում, Մարալիկում և այլ վայրերում, ինչպես նաև բերման են ենթարկել ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարին:
Այս ամենից զերծ չեն մնացել նաև ԲՀԿ-ական պատգամավորները: Armlur.am-ը նշել էր, որ երեկ մի խումբ ոստիկաններ այցելել էին Արմավիր` պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն և փնտրել վերջինիս որդուն:
Մենք տեղեկացանք, որ իրավապահները երեկ այցելել են նաև ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիր: Նրանք հարցաքննել են նույնիսկ հյուրանոցի այցելուներին, և հայտարարել, թե տեղզննություն են անցկացնում: