
Ճապոնիայի իշխանությունները 15 միլիոնից ավելի դոլար կտրամադրեն Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի համար:
Ինչպես հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդան, այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի Միջազգային հակաահաբեկչական գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա Վաշինգտոնում փետրվարի 18-19:
Հիշեցնենք՝ հունվար ամսին «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման անդամները Սիրիայում սպանել են Ճապոնիայի երկու քաղաքացիների: