Գիշերը ԲՀԿ-ականը բերման է ենթարկվել հարբելու և ծեծկռտուք սարքելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ «Բարգավաճ Հայաստանը» հետապնդումների ու ձերբակալությունների վերաբերյալ ամբողջ առցանց մամուլում տեղեկություններ է տարածում, պարզվում է, որ ԲՀԿ հաղորդագրություններում նշվող ոչ բոլոր փաստերն են համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, մի շարք համայնքներում, ըստ տեղեկությունների, ոչ իշխանական կուսակցության ներկայացուցիչների՝ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվելու  մասին տեղեկությունները ոստիկանությունը հերքում է: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ Արաբկիր համայնքի ներկայացուցիչ Արման Չատինյանը ոստիկանություն է բերման ենթարկվել կենցաղային հողի վրա տանը խառնաշփոթ սարքելու պատճառով: Վերջինս երեկ ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել և կոտրել է տան հեռուստացույցը, ծաղկամանները, տան մյուս իրերը՝ զգալի նյութական վնաս պատճառելով հարազատներին, ինչի առիթով վերջինիս կինը՝ Անահիտ Չատինյանը, զանգահարել է ոստիկանություն:

Ալկոհոլ օգտագործած Արման Չատինյանը խումհարից դուրս է եկել բաժանմունքում:




Լրահոս