Միշտ մնալու եմ Գագիկ Ծառուկյան անձի կողքին. Արտակ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ կյանքի գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը, ում խոսքով` եթե լինեն «Շրջանառության հարկի մասին» օրենքի պես օրենքներ, ինքը շարունակելու է նույն ձևով պայքարել:

«Բոլոր փոքր և միջին ձեռնարկատերերը թող իմանան, որ ես շարունակելու եմ պայքարել այդ ամենի դեմ: Ես կուզենամ խոսել իմ կուսակցական պատկանելիության մասին ևս: Ես տարիներ շարունակ ԲՀԿ անդամ եմ, այս կուսակցության գաղափարական մարտիկն եմ: Ես շարունակում եմ մնալ այդ կուսակցության անդամ, ամենածանր աշխատանքն էլ կկատարեմ այդ կուսակցության շահերը պաշտպանելու հգամար: Ու մշտապես մնալու եմ Գագիկ Ծառուկյան անձի կողքին»,- ասաց ակտիվիստը:




Լրահոս