մարզի Արարատ գյուղում կարիճը խայթել էր 5-ամյա աղջնակին, որը երեկ Մուրացանի հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, որ Օվսանային կարիճի խայթոցից հետո շտապ տեղափոխել էին Արարատի բժշկական կենտրոն: Աղջկան առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո գիշերը` ժամը 3-ի սահմաններում, «ռեանիմոբիլ» բժշկական հատուկ տեխնիկայով հագեցված ավտոմեքենայով տեղափոխել էին Մուրացանի հիվանդանոց, որտեղ չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արարատ համայնքի ղեկավար Գրիշա Մելքոնյանն ասաց. «Մեր գյուղում կան կարիճներ: Իմ տանն էլ կա: Գյուղի բնակիչներն էլ են շատ բողոքում դրանից, բայց առաջին մահացու դեպքը դա էր: Սրանից առաջ էլ կարիճների խայթոցներ եղել են, բայց մահացություն չի գրանցվել»:
ՄԱՀԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ