Տղայիցս ձե՞ռ եմ քաշել, որ թողնեմ գնա. Ռուստամ Գասպարյան. News.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

News.am-ը գրում է.  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը երեկ՝ փետրվարի 16-ին, ուշ երեկոյան, ոստիկանները շրջափակել են, կատարել խուզարկություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:

Նա պատմեց, որ ոստիկանները եկել, շրջապատել էին իր տունը, դուռն էին ջարդում, որ ներս մտնեն:

«Ուժեղ խփում էին, մտածեցի մեր երեխեքից են, երեւի դուռը փակ է, բայց բաց էր, լցվեցին ներս, մի երկու հոգի կային մեր տունը իմ ընկերներից: Մտան, թե բա ուր է Ռոմանը, ուր է Ռոմանը, վրեն քրեական գործ կա, եկել ենք հետեւից, առանց բարեւի: Ես էլ ասացի՝ էդ քրեական գործով տուժողը չկա, 2 ամիս անօրինական փակել եք տղուս,  հետո նոր ազատել, երբ կանչել եք, ներկայացել է, ի՞նչ է եղել, ի՞նչ խնդիր է: Սանկցիա էլ չունեին, ասում են՝ բերեք դե տունը խուզարկենք, հեսա կզանգենք սանկցիայի որոշումը կբերեն, մեկ է, պետք է խուզարկենք, տունը նայեցին, պահարաններ, դարակներ, ոչինչ չգտան, դուրս եմ կանչում, թե բա չէ, պիտի սպասենք մինչեւ տղադ գա: Մեր ամբողջ գյուղը հավաքվեց, միջադեպ կարող էր լինել, տհաճ բաներ, էն էլ լավա տարածքի միլիպետը, վարչության պետը եկան, թողեցին, գնացին»,-ասաց պատգամավորը:

Ռուստամ Գասպարյանը նշեց, որ ծանուցագիր են թողել, որպեսզի այսօր որդին՝ Ռոման Գասպարյանը ներկայանա քննության մարմնին: «Որ տենային տունն է, կտանեին, ո՞նց կթողնեմ տղուս տանեն, էդ քննությունը ավարտված է, ոչ մի բան չկա, ոչ փաստ, ոչ տուժող, իմ տղան հիմա ինչ-որ տեղ է, տղայիցս ձե՞ռ եմ քաշել, որ գնա, ո՞վ իմանա, որ գնա, տղայիս կենդանի կտեսնեմ, թե չէ: Եկել 30-40 հոգով ընկել էին տունս, ամբողջ փողոցը փակել, կարծես Պերմյակովին էին բռնում, ամոթ էլ է»,-ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս