Պինգվինները չեն տարբերում քաղցր և դառը համերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պինգվինները չեն տարբերում քաղցր ու դառը համերը, նրանց համար հասանելի եմ միայն աղի ու թթու համերը: Գիտնականները նման եզրակացության են եկել Current Biology բրիտանական գիտական պարբերականում հրապարակված հետազոտությունում:

Ամերիկացի և չինացի գիտնականները, ովքեր աշխատել են պինգվինների գենոմի վերծանման վրա, հայտնաբերել են, որ համի համար պատասխանատու գեների մի մասը բացակայում են:

Գիտնականները ենթադրում են, որ պինգվիններն ունակ են տարբերակել ձկի աղի համը, սակայն քանի որ պինգվիններն ուտելիքն առանց ծամելու են կուլ տալիս, երբեմն նրանք ընդհանրապես համի զգացողության կարիքը չեն ունենում:




Լրահոս