«Իրանք իջան ծառերից, զարգացան, իսկ մենք, ցավոք սրտի, բարձրացանք ծառերի վրա»:
Երեւանի փոխոստիկանապետը միտինգները «հարամելուց» շունչ է առել եւ երեկոյան ժամերն անց է կացնում՝ ֆեյսբուքյան իր էջում ամեն ինչի մասին մտորելով: Այս անգամ խոսել է ծառերից իջած ազգերի մասին, որոնց մենք պետք է ձգտեինք նմանվել ոչ թե այն ժամանակ, երբ նրանք ծառերի վրա էին, այլ իջնելիս: Սակայն Բազազը միտքն այնքան է խճճել, որ ակամայից պատմագիտական գյուտ է արել: Ինչպե՞ս, բացատրենք: Անշուշտ, մեռած կամ մեռնող ազգեր կան, բայց ցանկացած ազգ մեռնելիս ոչ թե ծառն է բարձրանում, այլ տարալուծվում է այլոց մեջ: Այնպես որ, եթե Մելքոնյանը նկատի ուներ մեր վախճանը, ապա այն ամենեւին էլ ծառերի վրա չէ: