Ի՞նչ է սպասում Ռուստամ Գասպարյանի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օրերս Armlur.am-ը գրել էր, որ մեծ թվով ոստիկաններ այսօր այցելել են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն և փնտրել վերջինիս որդուն: Նրանք հանդիպել են նաև Ռ. Գասպարյանի համագյուղացիներին, նրանց հարցուփորձ արել և հեռացել:

Նշենք, որ 2014 թ. հուլիսի 7-ին նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել Ռոման Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը:

Հիշեցնենք, որ  ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 16-ին, իսկ ազատ արձակվել նոյեմբերի 13-ին:




Լրահոս