ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ինչ-որ գիծ ունեմ՝ ազգային ժողովրդավարների աշխարհով, մեկ ազգ կազմակերպություն կուսակցություն ստեղծելու եւ այլն…»:

Արշակ Սադոյան aravot.am

Արշակ Սադոյանը դարձյալ իր գիծն է սկսել որոնել այս արեւի տակ: Սակայն նրան այդպես էլ չի հաջողվում ասելիքը ձեւակերպել: Մե՛կ ազգային ժողովրդավարական արժեքներն է դավանում, մե՛կ խճճվում օլիգարխների կողմից տրված ֆինանսական միջոցների մեջ, մե՛կ զբաղվում հանրային հարցերով՝ նախկին կուսակցական բոսի ղեկավարության ներքո: Մի խոսքով, Սադոյանը խառն է: Կարծում ենք՝ նրա ներաշխարհը սկսեց խառնվել այն օրից, երբ «ռադիոլսողների սիրելին» դարձավ Ալրաղացի Լյովիկի օգնականը: Ու, փաստորեն, 100 հազար կամ գուցե մի քիչ ավել դրամով նա տարիներ շարունակ մոռացավ ազգային ժողովրդավարական արժեքների մասին:




Լրահոս