Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի ԱԳՆ-ում իրազեկ աղբյուրին, Թուրքիան արձագանքել է Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ որոշմանը:
Թուրքական «Հուրիյեթ» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրը Հայաստանին մեղադրել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել չցանկանալու մեջ:
«Դա սխալ ու անհաջող քայլ էր»,- ասել է երկրի ԱԳՆ անանուն աղբյուրը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: