«Շեֆը փախել է, հույսներդ կտրե՛ք գումարներից». ինչ պատասխան են ստացել նաիրիտցիները Կառավարությունից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարության շենքի առջև են հավաքվել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները և, ինչպես միշտ, պահանջում են իրենց աշխատավարձերը:

Armlur.am-ի հետ զրույցում նախկին աշխատակիցներից մեկը հայտնեց, որ Կառավարությունից նրանց նամակ է ուղարկվել, որում կցկտուր նշված է եղել, որ 6 ամսվա ընթացքում աշխատավարձերը տալու նախնական խոստումները չեն իրականանա:

«Անորոշ բաներ էր գրված նամակում: Եկել ենք այստեղ, որ չիմանան, թե հանձնվելու ենք կամ էլ մոռացել ենք, որ պիտի մեզ տան մեր փողերը: Շարունակելու ենք պայքարել և պահանջելու ենք մեզ հասանելիք գումարները: Նրանց տված նամակը մեզ չի գոհացնում, և դրանով մենք չենք բավարարվում»,- շարունակեց բողոքող քաղաքացին:

Մեզ հայտնի դարձավ, որ նրանք այս պահին Կառավարության աշխատակիցներից որևէ մեկի հետ հանդիպում չեն պահանջում. հավաքի նպատակը հիշեցնելն է, որ իրենք չեն մոռացել տեղի ունեցածը:

Նշենք, որ գործազուրկ մնացած մեկ այլ աշխատակից վստահեցրեց, թե երեկ Կառավարության նամակների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանն ասել է. «…Շեֆը փախել է: Հույսներդ կտրե՛ք գումարներից»:

1624525_863426920396688_651517056_n

10984947_863426023730111_383141987_n

10999827_863426123730101_558549094_o

11001245_863426413730072_1161466789_o

11005669_863426060396774_469859536_n




Լրահոս