
«Մայնց»-ի ղեկավարները որոշել են գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Կասպեր Յուլմանին. այս մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: Ակումբն այս մասին պաշտոնապես կարող է հայտարարել հենց այսօր:
«Մայնց»-ում նրան համարում են բարձրակարգ մասնագետ, սակայն դանիացին չի կարողանում լուծել թիմի խնդիրները: «Մայնցը» պայքարում է Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար:
«Այսպիսի ֆուտբոլիստներ ունենալով՝ «Մայնցն» իրավունք չունի դուրս մնալ Բունդեսլիգայից»,- ասել է ակումբի սպորտային տնօրեն Կրիստիան Հայդելը: Գերմանիայի առաջնության 21 տուրերից հետո «Մայնցը» 22 միավորով 14-րդն է: