Մոսկվայում կնոջ ու դստեր սպանության մեջ մեղադրվող հայազգի գործարարի դեմ մեղադրանքը կապված է նրա բիզնեսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Մոսկվայի Խամովնիչեսի դատարան է տեղափոխվել 51-ամյա ձեռնարկատեր Խորեն Ղազարյանը, ով նախօրեին ձերբակալվել էր իր 41-ամյա կնոջ՝ Վիկտորիայի ու 9-ամյա դստեր սպանության մեջ կասկածանքով:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ փետրվարի 14-ին ոստիկաններն ու փրկարարները Մոսկվայի կենտրոնում գտնվող առանձնատանը հայտնաբերել են հայտնի գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և դստեր արնաշաղախ մարմինները: Գործով զբաղվող քննչական խումբը սկզբում վարկած էր առաջ քաշել, որ երեխային սպանել է մայրը, այնուհետև՝ ինքնասպան եղել: Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ գործով ձերբակալվել է հայտնի գործարարը:

Մոսկվայի քննիչները երեկ քրեական գործ էին հարուցել կրկնակի սպանության մեղադրանքով:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն ավելի վաղ ենթադրել էր, որ Խորենի ու Վիկտորիայի հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել, ինչպես նաև գործարարին մեղադրել են խաղամոլ լինելու մեջ: Սակայն Armlur.am-ի հետ զրույցում Խորեն Ղազարյանի համակուրսեցի Արմենակ Դովլաթյանը հերքել է այս լուրերը, իսկ խաղամոլ լինելու լուրերը ճոխացված որակել:

«Միանշանակ, նա չէր կարող կատարել սպանությունը, ո՛չ, նա իր երեխային շատ էր սիրում, կնոջ հետ էլ լավ հարաբերություններ ուներ: Քանի որ մենք, ցավոք, հաճախ չէինք հանդիպում, բայց ես գիտեմ, որ ընտանիքում նորմալ հարաբերություններ էին, իսկ աղջկան Խորենը շատ-շատ էր սիրում:  Այնպես որ, այդ ամենը բացառվում է»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռուսական մամուլում հայազգի գործարարի հանդեպ սկսված արշավը, պրն. Դովլաթյանը կարծիք հայտնեց, որ դա, հնարավոր է, կապված է գործարարի գործունեության հետ:

«Ռուսական մամուլը, կարծես, թե ինչ-որ ուղղորդված գիծ է տանում: Խորենն ուներ իր սեփական բիզնեսը, կարծում եմ՝ այս խնդիրը կապված է դրա հետ»,- եզրափակել է Արմենակ Դովլաթյանը:

10401966_1455583061393521_9109681406503018233_n

10425024_1532532050365288_4312411141032803118_n

10426886_1528665324085294_4413693072917741463_n

 

1239725_1826415

1257182_1712882

1283021_6054015

5107701_9580906

5109659_6474093

 




Լրահոս