Բերանացի հայտարարվել էր ԲՀԿ-ի դեմ գործողությունների ստարտի մասին. Տիգրան Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի՞նչ էիք սպասում, որ քաղաքավարի գործելակերպի ու քաղաքակրթության մասին խոսողները պետք է իրենց դեկլարացիաներին համահունչ գործե՞ն»,-Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԲՀԿ-ի նկատմամբ իրականացված ճնշումներին՝ այս մասին նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Բերանացի հայտարարվել էր վարչական, ուժային այլ լծակների միջոցով և մեթոդներով ԲՀԿ-ի և ընդդիմության հանդեպ գործողությունների ստարտի մասին: Առանձին դեպքերի մասին խոսելը, որոնք հիմա տեղի են ունենում, այս պահին աննպատակահարմար եմ համարում: Եզրակացություններ կանենք, այսուհանդերձ, այս ամենը խոսում է  դեստրուկտիվ գործողությունների մասին: Ես ցավում եմ, որ իշխանությունները կիրառել են երկակի ստանդարտներ:

Հուսանք, որ այս գործողությունները, որոնք կարելի է անվանել պրովակացիա ժողովրդի հանդեպ, չեն բերի ծայրահեղ գործողությունների, քանի որ դրանք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ժողովրդի համար», – նշեց նա:

Նշենք, որ երեկ ուշ գիշեր հարձակման են ենթարկվել մի քանի ԲՀԿ-ականներ:




Լրահոս