Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մամուլի ասուլիսով ներկայացավ «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը և վստահեցրեց, որ ոչ մի դեպքում չի լքի այն կուսակցության շարքերը, որի կազմում է տարիներ շարունակ:
Armlur.am-ի հարցին` հավանական համարում է արդյոք, որ իր դեմ կատարված ոտնձգությունն այլ պատճառներով կարող էր լինել, թե միակ վարկածը մինչ այս պահը քաղաքական ակտիվ կյանք վարելն է, Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակապես այլ պատճառ լինել չի կարող: Ես երբեք անձնական կամ որևէ այլ խնդիր չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Սա, միանշանակ, իմ ակտիվիստական կյանքի հետ է կապված»:
Իսկ հարցին` ինչ է մտածում շրջանառվող լուրերի մասին, թե առևանգումը կազմակերպել է կուսակից Աբրահամ Մանուկյանը, Արտակ Խաչատրյանը պատասխանեց, թե ինքը հույս ունի, որ իրավապահ մարմիններն իրենց գործը լավ կկատարեն, իսկ ինքը ենթադրություններ անել չի պատրաստվում:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: