«Բարսելոնա»-ն կարող է պատժվել երկրպագուների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լա Լիգայի ղեկավարությունը կուսումնասիրի կատալոնական «Բարսելոնա»-ի երկրպագուների վարքը Պրիմերայի 23-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ խաղում:

Նշենք, որ այդ խաղում կատալոնական ակումբի երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին վանկարկում Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին. «Նա հարբեցող է, Կրիշտիանուն հարբեցող է»:

Համապատասխան տեսանյութը տեղ է գտել խաղի պատվիրակի կազմած արձանագրության մեջ: Կարգապահական կոմիտեն կուսումնասիրի այն, ինչից հետո որոշում կկայացնի:




Լրահոս