Մոսկվայի դատախազությունը կարծում է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Իվ Ռոշեի» ու «Կիորովոլեսի» գործով պետք է 10 տարվա ազատազրկման դատապարտվի: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս մասին ասվում է ՌԴ գլխավոր դատախազության բողոքում, որն այսօր հրապարակվել է Մոսկվայի քաղաքային դատարանում:
Մասնավորապես, պետական մեղադրող կողմի բողոքում ասվում է, որ Նավալնի եղբայրների գործողությունները «Իվ Ռոշեի» գործի շրջանակներում չեն կարող որակավորվել որպես խաբեություն, որն ուղեկցվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Դատախազը նշում է, որ Զամոսկվորեցյան դատարանի դատավճիռը չափազանց մեղմ է եղել, իսկ գործով մեղադրվողներին անհրաժեշտ է իզոլացնել հանրությունից: Պետական մեղադրող կողմը պնդում է, որ Ալեքսեյ Նավլինիին պետք է դատապարտել 10 տարի ազատազրկման, իսկ նրա եղբայր Օլեգին՝ 8 տարվա ազատազրկման: