Ես ԿԳ նախարար եմ այսօր. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի սրահի բացումը: Բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց էլեկտրոնային գրադարանի կարևորությունը, սակայն ներքաղաքական հարցերի չցանկացավ պատասխանել:

«Ոչ մի քաղաքականություն: Ես ԿԳ նախարար եմ այսօր, չեմ զբաղվել քաղաքականությամբ կրթության հաշվին, չեմ զբաղվում կրթությամբ քաղաքականության հաշվին: Ես, մեկտեղելով առաջին հայացքից իրար դժվար համադրելի ֆունկցիաները, ինչպես ակտիվ քաղաքական գործիչը՝ որպես ՀՀԿ փոխնախագահ և ԿԳ նախարար, որը պետք է լինի ավելի բարեկիրթ և փափկասուն, փորձում եմ տարբերակումները մտցնել»,- նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանը ընդդծեց, թե այս օրերին որևէ այնպիսի բան չի եղել, որն իրեն կստիպեր նորից խոսել քաղաքականությունից:




Լրահոս