Այսօր «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցները կրկին բողոքի ալիք են բարձրացրել` պահանջելով իրենց աշխատավարձի վերջնահաշվարկը: Գործազուրկ դարձած ավելի քան 60 աշխատակից նշված պահանջով այսօր հավաքվել էր Նախագահական նստավայրի առջև և ստացել նույն պատասխանը, ինչ երեկ Երևանի քաղաքապետարանից ստացավ:
Այսօր ևս 4 քաղաքացու հետ հարցուպատասխան եղավ նախագահական նստավայրում, սակայն, ինչպես նրանք Armlur.am-ին հայտնեցին, որևէ արդյունք հանդիպումը չի տվել: Նրանց ասվել է, որ ընկերության սնանկացման գործընթացն է շարունակվում, և որևէ հստակ պատասխան տալ չեն կարող:
«Մեզ սարքել են գնդակ. տեղից տեղ են գլորում: Ինչ-որ խոստումներ են տալիս, անհասկանալի բաներ են ասում: Արդեն հոգեկաններս խանգարվում է»,- բորբոքված ասացին հավաքված քաղաքացիները:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: