Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հունգարիա այցի նախօրեին Բուդապեշտում բողոքի ցույց է տեղի ունեցել:
AFP գործակալության տվյալներով՝ Human-Plattform շարժման կողմից կազմակերպված ցույցին մասնակցել է շուրջ 2000 մարդ: Ակցիան անցկացվել է «Ո՛չ Պուտինին, այո՛ Եվրոպային» կարգախոսի ներքո: Որոշ ցուցարարներ ձեռքներին Ուկրաինայի դրոշն են պահել. գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատև այցով Բուդապեշտ է այցելում այսօր՝ փետրվարի 17-ին:
Սա 2014թ. հունիս ամսից հետո որևէ Եվրամիության երկիր ՌԴ նախագահի առաջին երկկողմ այցն է: