
Ռուսաստանն ամերիկացիների գիտակցության մեջ ԱՄՆ «գլխավոր թշնամու» տեղն է զբաղեցրել՝ վերջին տարում «այդ թշնամական վարկանիշում» առաջ անցնելով Հյուսիսային Կորեային, Չինաստանին ու Իրանին, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Այս մասին են վկայում Gallup-ի նոր հարցման արդյունքները:
Դեռևս 2 տարի առաջ միայն ամերիկացիների 2%-ն էր համարում Ռուսաստանին ԱՄՆ ամենաոխերիմ թշնամի, սակայն 2014 թ, երբ երկու երկրների միջև լարվածությունն ուժեղացել էր, այդ ցուցանիշն աճել էր մինչ 9 տոկոս, իսկ այժմ այն կազմում է 18 տոկոս: