Ով է պատասխանատու այդ մեկօրյա ժամկետի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Փաստինֆո” գործակալությունը հայտնում է, որ ՀՀ  գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը “Հարսնաքար” ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին ևս մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու ու գործի վերաբերյալ միջնորդություններ անելու համար:
Հիշեցնենք, որ փաստաբանները բողոքում էին, թե իրենց տրված մեկօրյա ժամկետը ողջամիտ չէ գործի նյութերին ծանոթանալու համար, նրանք համապատասխան միջնորդություն էին ներկայացրել ոստիկանություն որոշումը վերանայելու համար:Չնայած դատախազության այս “բարի”  արարաքին armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հենց դատախազության ցուցումով էր ոստիկանությունը փաստաբաններին այդ մեկօրյա ժամկետը տրամադրել:Սակայն հասկանալով, որ փաստաբանները պայքարելու են դրա դեմ  որոշել են ամբողջ “կուժ ու կուլան” ոստիկանության գլխին թափել ու հայտարարել են,թե իրենք արդեն ոստիկանությանը  հանաձնարարել են  եւս մի քանի օր տրամադրել ,այդպիսով  ազատելով իրենց այդ պատասխանատվությունից: Ի դեպ դատախազությունը հաճախ է նման քայլի դիմում, երբ իրեն անհրաժեշտ է լինում “պաշտպանվել” քարկոծողներից: Փորձեցինք այս ամենի հետ կապված մեկանաբնություն խնդրել դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից, սակայն վերջինիս հեռախոսը անհասանելի էր:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար”ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:
Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր:
Դեպքի կապակցությամբ կալանավորվել էին վեց մարդ:




Լրահոս