ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ ՀԱՐՑԸ ԿԱԽՎԵԼ Է. ԶՐՈՒՅՑ ( ՀԱՅԵՐԵՆ,ՌՈՒՍԵՐԵՆ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
  “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որ այս օերրին գտնվում է  Մոսկվայում, Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ոչինչ չի հասկացել: “Կարծում եմ, որ ոչ Պուտինն է Սարգսյանից գլուխ հանել, ոչ էլ Սարգսյանը՝ Պուտինից”,- “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:
 
Պուտինը կոնկրետություն է ուզում
 
-Պարոն Կարապետյան, Դուք արդեն երկար ժամանակ է, ինչ Մոսկվայում եք եւ շփվում եք ՌԴ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուիչների հետ: Կարո՞ղ եք ասել՝ օգոստոսի 8-ին ի վերջո ինչի՞ շուրջ զրուցեցին մեր երկրի նախագահները: Պաշտոնական տեղեկությունները բավականին աղքատիկ էին ու հակասական:
 
– Ես կարծում եմ, որ Մատվիենկոյի եւ Նարիշկինի այցից հետո Ռուսաստանում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե Հայաստանը քաղաքական ինչ ուղղվածություն ունի, դրա համար էլ ուղղակի հանդիպման անհրաժեշտություն առաջացավ: Բնականաբար, Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգում արտաքին քաղաքական հարցերն էին, ինչքան ես գիտեմ, Սերժ Սարգսյանը մոտ 1 մլրդ փող էր խնդրում: Լրջորեն քննարկվել են նաեւ Եվրասիական միության անդամակցության հարցը, ԼՂՀ-ի, Սիրիայի, Իրանի, Վրաստանի հետ կապված խնդիրները:
 
-Ի՞նչ են ուզում ռուսները Սերժ Սարգսյանից:
 
– Կոնկրետություն՝ արտաքին քաղաքական զարգացումների մասով:
 
-Այսինքն՝ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաները, որոնք եղան Հայաստանում, Սերժ Սարգսյանից “գլուխ չե՞ն հանել”:
 
– Նախ նկատենք, որ Պուտին-Սարգսյանը հանդիպումը կայացավ օգոստոսի 8-ին. 4 տարի առաջ այդ օրը սկսվեց ռուս վրացական պատերազմը: Դրանով Պուտինը կարողացավ հանդիպումը օգտագործել PR նպատակներով: Ինչպես հայտնի է՝ Սեպտեմբերի 7-8-ը Պուտինը հնարավոր է այցելի Հայաստան: Կարծում եմ, որ երկու օր առաջ Բադեն-Բադենից Սերժ Սարգսյանին Մոսկվա կանչելը նպատակ ուներ ճշտել՝ արդյո՞ք անհրաժեշտ է սեպտեմբերին այցելել Հայաստան: Բայց իմ տպավորությամբ Պուտինն էլ “գլուխ չի հանել” Սարգսյանից եւ չի հասկացել, թե ինչ է անում Հայաստանը եւ ուր է գնում: Թեեւ մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը “գլուխ չի հանել” Պուտինից:
 
– Ինչո՞ւ եք այդպես կարծում:
 
– Կարդալով երկու երկրների տարածած հաղորդագրությունները հետաքրքիր եզրահանգումներ կարելի է անել: Սերժ Սարգսյանն ասում է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում “հարմարավետ է զգում”, ինչը նշանակում է, որ եթե իմ հետ լավ չլինեք, խնդիրներ կառաջանան: Այսինքն՝ շանտաժային ինչ որ բան կա սրա մեջ: Պուտինն էլ իր հերթին էր ասում, թե դուք փող եք ուզում, բայց չենք տա, որովհետեւ ձեր հայրենակիցները այդ 1 մլրդ-ը այսպես թե այնպես ուղարկում են: Այսինքն՝ կարող է այնպես լինել, որ վաղը այլեւս չուղարկեն: Այստեղ եւս ինչ որ ենթատեքստ կա: Բայց այս ամենը ինչքանո՞վ է հետաքրքրում ՀՀ քաղաքացիներին, որոնք այնքան են արտագաղթել, որ բյուջեի մեկ քարորդի չափով փող են ուղարկում մեր երկիր: Լավ չէ՞ր լինի, որ ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ աներ, մեծացներ արդյունաբերության ծավալները, աներ քայլեր, որ Հայաստանն այս ծանր վիճակից դուրս գար: Մեր երկիրն էլ համաձայներ դառնալ Եվրասիական միության անդամ: Այսինքն՝ որպեսզի ինչ որ տեղաշարժ լիներ երկու երկրների փոխհարաբերություններում: Իսկ մենք ի՞նչ ունենք՝ գույք պարտքի դիմաց ՌԴ-ին տված ձեռնարկություններ՝ պարապուրդի մատնված, ԼՂՀ հիմնահարցի մասին բազմաթիվ դատարկ քննարկումներ, ռուսական ռազմաբազայի ժամկետի 49 տարով երկարացում: Է հետո՞:
 
Սարգսյանը խճճվել է իր խոստումների մեջ
 
–  Այսինքն՝ երկու երկրների նախագահները չե՞ն խոսել այն հարցերի մասին, որոնք հրատապ են այսօր:
 
–  Հայաստանի ներկայիս իրավիճակը, ներկա աշխարհաքաղաքական գործընթացները պահանջում են այդպիսի տոնայնությամբ խոսակցությո՞ւն: Երկու նախագահները քննարկում են, թե ով է ոսկե մեդալակիր դարձել: Հայկական կողմն ուզում է հասկացնել, որ հայազգի մարզիկներ են մեդալակիր դարձել ՌԴ-ում: Մի խոսքով, եթե դուք այդ պաշտոնական հաղորդագրություններից որեւէ բան եք հասկացել, բրավո: Իմ ընդունակությունները չեն բավարարում այդ “մեծ” քաղաքականությունը բացատրելու:
 
–  Հայաստանում մենք մի բան, այնուամենայնիվ, պարզեցինք. Սերժ Սարգսյանը համաձայնել է, որ Հայաստանը դառնա մաքսային միության անդամ, սակայն դրա մասին խոսում է Վլադիմիր Պուտինը:
 
– Հիշո՞ւմ եք՝ Նարիշկինը Հայաստանում ասաց, որ երրաինտեգրացիան չի խանգարում Եվրասիական միությանը: Պուտինն էլ՝ Մոսկվայում՝ Սերժ Սարգսյանի անունից հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է լինել մաքսային միության հանձնաժողովում: Ստացվում է, որ Հայաստանի քաղաքական քայլերի մասին ՌԴ-ում ավելի շատ գիտեն, քան Սերժ Սարգսյանը եւ մնացածը: Ասեմ՝ ես կողմ եմ, որ Հայաստանը մտնի մաքսային միության կազմում, Եվրոինտեգրացիան եւ Եվրասիական միության անդամագրումը ամենեւին չեն խանգարում իրար: Այս հարցում՝ Նարիշկինն ու Պուտինը ճիշտ են: Այլ հարց է, որ ՀՀ նախագահի փոխարեն այդ մասին ասում են ՌԴ պաշտոնյաները: Մնում է հայտարարենք, որ ՀՀ-ն մաս է կազմում ՌԴ-ին եւ վերջացնենք: Ես դեմ եմ այս տարբերակին: Իմ տպավորությամբ Սարգսյանը այնքան երկրներում այնքան խոստումներ է տվել, որ ուղղակի խճճվել է: Դրա համար էլ իր փոխարեն խոսում են ուրիշները: Քլինթոնն էլ է նրա փոխարեն խոսում: Բայց այս ամենի արդյունքում Հայաստանում իրավիճակը չի լավանում:
 
Լավ՝ ի վերջո՝ Սերժ Սարգսյանը համաձայնե՞լ է միանալ մաքսային միությանը:
 
–  Իմ տվյալներով Սարգսյանը ոչ մի համաձայնություն չի տվել: Իսկ դուք կարդացե՞լ եք Սերժ Սարգսյանի խոսքերը՝ գազի գնի վերաբերյալ:
 
Այո:
 
– Կարծում եմ, որ ե՛ւ դուք, ե՛ւ ես հայերեն լեզուն այդքան վատ չգիտենք: Բայց ես այդպես էլ չհասկացա՝ երկու նախագահները պայմանավորվե՞լ են ինչ որ բան գազի սակագնի շուրջ, թե՞ ոչ:
 
Պաշտոնապես անհասկանալի է, իսկ Ձեր տեղեկություններով՝ կա՞ նման պայմանավորվածություն:
 
–  Իմ տեղեկությամբ՝ ոչ մի հարցի շուրջ պայմանավորվածություն չի եղել: Ու ընդհանրապես երկու նախագահները “մեծ” դիվանագիտության շրջանակներում այնպիսի որոշումներ են կայացնում, որ երկու ժողովուրդների համար անհասկանալի է: Դրա համար էլ եզոպոսյան պահվածք է:
 
Ո՞րն է դրա պատճառը:
 
– Այսպես ասեմ՝ եթե Սերժ Սարգսյանի նպատակը 2013 թվականի նախագահական ընտրություններն են, թող ասի, որ ինձ հետաքրքրում է ամեն ինչ՝ “դաբրո” ստանալու համար: Ի՞նչ եվրասիական միություն, ի՞նչ աշխարհաքաղաքական հարցեր: Ամեն ինչ ուղղված է մեկ բանի՝ “դաբրոյի”: Նա անվերջ հասկացնում է, որ այդ հարցերը պատրաստ է քննարկել 2013-ից հետո:
 
Դաբրո պետք է ստանալ իրավիճակից
 
Հաջողվե՞ց Սերժ Սարգսյանին ստանալ Պուտինի “դաբրո”-ն:
 
-Ես կարող եմ միանշանակ ասել, որ Օբամայից սկսած մինչեւ Պուտինը իրավիճակից պետք է “դաբրո” խնդրեն: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ “դաբրո”-ն չի օգնում: Դրանից ոչ նավթի գինը կբարձրանա, ոչ հացահատիկի գինը կփոխվի: Այնպես որ, եթե Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից էլ դաբրո ստանա, ոչինչ չի որոշի: Առավել եւս, որ հիմա ոչ ոք ոչ ոքի “դաբրո” չի էլ տալիս:
Ինչո՞ւ:
 
– Որովհետեւ դրա հետ միասին պետք է փող տա, որը չկա: Առանց փողի ի՞նչ “դաբրո”: Իհարկե, ով ում ինչ ուզի, կասի: Այնպես որ՝ հարցերը պետք է որոշել երկրի ներ-սում:
 
 
– Ինչ եք կարծում՝ համաձայնության եկել են Սարգսյանն ու Պուտինը՝ ՌԴ նախագահը կայցելի՞ Հայաստան սեպտեմբերի 7-8-ին:
 
– Ինչքան գիտեմ՝ հարցը կախված է մնացել:
 
– Դուք հայտնի եք որպես պրոռուսական դաշտում գտնվող գործիչ: Բայց քննադատեցիք նաեւ ՌԴ նախագահին: Ինչ որ բան է փոխվե՞լ, ընդդիմադիր եք նաեւ Ռուսաստանի իշխանությունների՞ն:
 
– Եթե նկատում եք, գտնվելով Մոսկվայում, երբեւեէ կախվածություն չեմ ունեցել: Ես այսօր ավելի շատ մտերիմներ ունեմ ռուսական էլիտայում, քան նախկինում: Բայց իսկական հայրենասերները չեն լռում: Իհարկե, ես էլ կարող եմ լռել կամ խոսել այնպես, ինչպես ցանկալի է, ստանալ ամեն ինչ, դառնալ նախագահ, վարչապետ եւ այլն: Բայց դա չեղավ հայրենասիրություն: Ասեմ, որ Ռուսաստանում տիրող իրավիճակը նույն է, ինչ ՀՀ-ում, ուղղակի նավթն է այստեղ շատ: ՌԴ-ն եթե աշխարհաքաղաքական ճեղքում ու առաջընթաց չապահովի ԱՊՀ երկրներում, իրանական գործընթացներից հետո կորցնելով ԱՊՀ-ն, քայքայվելու է: Ես մի վերլուծություն եմ գրել “Իսկ ի՞նչ է ուզում Ռուսաստանը”: Այն ռուսերեն լեզվով կտեղադրվի կայքերից մեկում: Իհարկե, ես ընդդիմադիր եմ թե՛ հայկական կուրսին, թե՛ ՌԴ-ին, որը պաշտպանում է այդ կուրսը:
 
–  Հայաստանի այսօրվա իրավիճակին ի՞նչ լուծում եք տեսնում եւ այդ լուծումը որքանո՞վ է պայմանավորված ՌԴ վարած քաղաքականությամբ:
 
– Կարծում եմ, որ ՌԴ-ն ինքն է իր տեղը փնտրում: Նույնիսկ ՌԴ-ում հեղափոխական իրավիճակը սկսելու է ավելի շոշափելի դառնալ: Հայաստանում եւս իրավիճակը կամաց-կամաց սկսում է մոտենալ 17 թվականի հունվարին: Նիկոլայ երկրորդի խնդիրն այն էր, որ ռեժիմը այնքան էր հոգնեցրել բոլորին ու համը հանել, որ ոչ ոք՝ անգամ իր կողմնակիցները այլեւս չպաշտպանեցին նրան: Բոլոր ղեկավարները պետք է շատ գրքեր կարդան. Իրավիճակը կրկնվում է:
 
 
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
Մոսկվա

Вопрос о визите 
Путина повиснул

Лидер партии “Новое время”  Арам Карапетяан, которыий   в   данный  момент 
находится в Москве  от встречи
Владимира Путина  и  Сержа Саргсяана  толком ничего не разобрал. Во –время беседы 
с   “Жоговурд”     он  сказал: 
“Владимир  Путин  от 
Сержа  Саргсяана  толком ничего 
не  понял, а  Серж 
Саргсян  от   Владимира 
Путина”. 

 Путин  хочет 
стабильности

– Господин  Карапетян, Вы 
уже  длительное    время  как  находитес ь 
в Москве , общаетесь  с политической
элитой  РФ . Можете  сказать 
вокруг  чего  беседовали президенты  наших 
стран .Официальные 
информации  довольно скудные  и 
противоречивые.

–  По-моему  после 
визита  Нарышкина и  Матви енко в 
Армению, Россия  не  поняла  
политического  настроя  Армении, 
поэтому вознкла прямая надобность встречи президентов. Естественно,
на  повестке  дня встречи 
Путин-Саргсян стоял  внешний  политический 
вопрос,  насколько  мне 
известно  Саргсян  просил у Путина  около 1 
млрд. Был  рассмотрен  вопрос о 
вхождении  в  состав 
Евросоюза,  о  задачах 
НГ, Ирана, Грузии.   

-Что  нужно  русским от Саргсяна?

-Стабильности  в  развитии   
внешней политики.

-То  есть,  чиновники 
России,    во-время  визита 
в  Армению  толком 
не  разобрались в  Серже Саргсяне
?

-Заметьте,  что   Путин-Саргсян  встретились 
8 августа,  когда  4 
года  тому  назад 
в  этот же  день 
началась  русско-грузинская  воина. 
Эту  встречу  Путин 
использовал  с  целью  PR.  Как 
известно  7-8сентября  Путин 
должен  посетить   Армению. По-моему отзыв Саргсяна за два  дня    
из  Баден-Бадена  имела 
цель  для  уточнения 
необходимости  визита  Путина в 
Армению. Мои  впечатления  таковы, что 
и Путин “толком  не
разобрался” в  Саргсяне  и 
не  понял,  чем 
занимается  Армения  и 
куда  она  идет. 
С  другои  стороны 
сам Саргсян  тоже  “толком  не 
разобрался  в  Путине”.

-Почему  Вы  так 
думаете?

-Прочитав 
правительственное  сообщение  можно 
придти к  интересному  выводу.  Руссскии 
бизнес  в  А рмении 
процветает  – сказал  Саргсян, 
а  это  означает 
что если со-мнои есть неполадки, 
то  могут  возникнуть 
проблемы.  Это  похоже 
на  шантаж .  Путин 
в  свою  очередь 
упомянул,  раз вы  просите 
денег,  не  дадим, 
потому- что  ваши  соотечественники  так-и-так 
отправляют  1 млрд на  Родину. 
Может  случиться  так,  
что  они  не 
смогут  больше  отправлять денег.  Чувствуется 
подтекст,    Насколько это  все 
интересно  населению  Армении, 
которые  эмигрируют  и 
около  четверти  суммы 
бюджета   отправляют 
в  нашу  страну. 
Не  лучше было  -бы, если 
Россия  внесла  вклад 
в  промышленность  и 
сделала  бы  шаг, чтобы 
вывести  Армению  из 
этого  тяжелого  положения 
и  наша  страна 
согласилась,  чтобы воити  в 
Евросоюз.  То  есть 
должен  быть   какои-то толчок между  взаимоотношениями  наших 
стран.  А  мы 
что  имеем, долг  перед РФ 
от предприятии  которые не
работают, пустые разговоры вокруг 
Карабаха,  продление россиискои
военнои  базы  на 
49лет.  А  дальше 
что? 

Саргсян  запутался в
своих  обещаниях 

-Выходит 
руководители  двух  стран не 
беседовали  об  актуальных 
вопросах?

-Нынешнее 
положение  Армении,  космополитические  дела 
требуют  таковых  бесед. 
Руководители  двух  стран 
обсуждали  кто  из 
спортсменов  имеет  золотую 
медаль. Армянская сторона намекала на то ,  что  
армянскои  национальности  спортсмен 
принес РФ  золотую медаль. Одним  словом, 
если  вы  от 
этои  официальнои  встречи   что-то 
уяснили,  то  вам  браво.  Я 
не  в  силах 
дать  всему  этому объяснения.           

-В Армении  мы
уточнили  одно,что  Серж Саргсян 
согласился  стать  членом таможенного союза, об этом  говорит 
только  Владимир Путин. 

 -Помните, Нарышкин
в Армении упомянул, что евроинтеграция не мешает Евросоюзу.  Путин 
в Москве от имени Саргсяна   
сказал, что Армения готова  быть в
комиссии таможенного союза. Получается, что про политическую деятельность
Армении в Россие больше знають  чем сам
Саргсян  и  остальные? 
Скажу, что я за то, чтобы Армения вошла в таможенный союз, а
евроинтеграция и Евросоюз абсолютно не могут быть  помехой друг для друга.В  этом Нарышкин и Путин абсолютно правы.Другой
вопрос в том, что вместо президента Армении об этом говорят чиновники  РФ. 
Остается  объявить, что
Армения  входит в состав РФ и все. Я
против этого.По-моему Саргсян во всех 
странах много чего наобеща, что
сам запутался в своих обещаниях. Поэтому вместо него говорят другие. Даже
Клинтон говорит вместо него. В  конце
концов ситуация в Армении от всего этого не меняется.                               

 –Хорошо, Серж Саргсян согласен в сотрудничестве таможенного союза?                                        

 -Насколько  я иформирован, Саргсян  никаких соглашений не давал. А  вы  читали
слова  Саргсяна , о цене на газ?

 -Да.

 -И  вы, и я неплохо обладаем армянским языком, но
так и не поняли о чем  договорились
президенты о расценке на газ.    Непонятно,
по- вашему есть такая официальная договоренность?   

 -По
моим сведениям не было договоренности ни по одному вопросу.И вообще президенты
двух стран с большой дипломатичностью решают вопросы, которые непонятны
народу  двух стран.Это и есть эзоповское
содержание.

  -В  чем причина этого?

-Скажем
так,если цель Сержа Саргсяна президентские выборы 2013г.,то пусть скажет
напрямую , что его интересует получить “добро” со всех
сторон.  А  то 
Евросоюз,  космополитические  вопросы, у 
него  одна  цель 
на  добро. Саргсян всячески  дает 
знать,  что  все 
вопросы  будут  решены 
после  выборов 2013г.  “Добро”  исходит 
из  даннои  ситуации.

– Смог  ли получить 
“добро” 
Путина,  Серж Саргсян?

-Я   могу 
однозначно  ответить,  начиная 
от  Обамы  заканчивая 
Путиным  “добро”  нужно 
выпрашивать.  Космополитическая  ситуация 
такова , 
что “добро”  не  поможет расценке  на 
пшеницу,  на  нефть. 
Так  что,  если даже 
руководитель  МАК-а   даст 
“добро”  Саргсяну,  от 
этого  ничего  не 
изменится.  Тем  более, 
что  сеичас  за 
так  никто  никому 
не  дает “добро”.

– Почему? 

 -Потому 
что  нет  суммы, 
нет  “добро”.

– Как  Вы 
думаете  пришли  ли  к  соглашению 
Путин  и  Саргсян 
по  отношению визита  президента РФ 
7-8  сентября  в 
Армению ?

-Насколько  я  уведомлен  вопрос 
остался  нерешен.

-Вы  раскритиковали  также 
президента России. Что 
изменилось,  Вы  стали 
на  сторону опозиции Росии?.

-Если  заметили, 
в  Москве  я 
очень  близок  с 
русскои  политическои  элитои, 
чем когда-либо.  Но  я 
патриот и  не  могу 
молчать.  Я мог  бы  так
 рассуждать, либо  молчать, 
чтобы  получить  чин президента, премьер министра, и т.д.  Но это 
не  потриотизм.  Скажу, 
что  ситуациа  в 
России  аналогична  Армении, 
только  нефти  здесь 
больше.  Если  из-за космополитических трещин  Россия 
не  обеспечит  прогресса 
в  странах  СНГ, то 
потеряв  СНГ, в  конце- концов 
разорится. Я  написал  анализ “Что  хочет 
Россия”  будет  опубликовано 
на  одном  из  саитов.  Конечно 
же  я  оппозиционер и  в 
Армении,  и  в 
России.

-Какие  пути решения 
ситуации  в  Армении 
Вы  видите  и 
в  этих  решениях, 
какую  роль  играет 
политика  РФ
?.

-Думаю,  что 
Россия  сама  ищет 
эти  пути.  Революционныи 
настрои  в  России 
становится  все  ощутимеи. 
А  ситуация в  Армении 
постепенно  подходит  к 
январю  17-ого  года. 
Посмотрите,  режим  Николая  
второго, он   настолько  надоел 
народу,   что  народ 
не  пошел за ним. Чиновники  должны 
много  читать,  ведь   история 
повторяется.

Беседу  вела  ТАГУИ 
ТОВМАСЯН

Москва                   




Լրահոս