Պետական սակարկությունների պաշտոնական կայքում հաքերները վաճառքի են հանել Մոսկվայի Կրեմլը. գրում է gazeta.ru-ն:
Այս լուրը թողարկելու պահին լոտը հասանելի էր պետական սակարկությունների կայքում՝ «չեղարկված» կարգավիճակով: Համաձայն հայտնված տեղեկության՝ սակարկությունների կազմակերպիչն է Նիժնեսերգինսկի քաղաքապետարանը:
«Շտապ վաճառվում է 1787թ. կառուցված ոչ բնակելի եռահարկ շինություն, 21289.9 քառ. մ տարածքով, կադաստրային համարը՝ 77:01:0001001:1298, հասցեն՝ քաղաք Մոսկվա, Կրեմլ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին նստավայր։ Շենքը գտնվում է արտակարգ վիճակում, ունի անվտանգության և հատուկ կապի համակարգ: Շտապ վաճառվում է Նովոռոսիային հատկացվող օգնության միջոցների սղության պատճառով»,- ասվում է լոտի նկարագրւթյան մեջ:
«Լոտի» նախնական արժեքն է եղել 30 ռուբլի: