
Աթենքում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց հնդիկ Դաս Դեբաշիսին, Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց դանիացի Մադս Անդերսենին, իսկ Վահե Բաղդասարյանը ոչ ոքի խաղաց լեհ Մարսել Կանարիկի հետ: 10-րդ տուրից հետո Տեր-Սահակյանն ունի 7.5 միավոր եւ գտնվում է չորրորդ տեղում: Նա մեկ միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող հունգարացի Ռիչարդ Ռապորտին:
Կարեն Գրիգորյանը 7 միավորով 8-րդն է, իսկ Վահե Բաղդասարյանը 6 միավորով զբաղեցնում է 37-րդ տեղը: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Շուշաննա Սարգսյանը երեք անընդմեջ հաղթանակ տանելուց հետո պարտվել է ուկրահինուհի Յուլիա Օսմակին: Շուշաննա հինգ միավոր 35-րդ տեղում է: