Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է, եվրոյինը՝ նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 17-ին, կազմել է 479.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.27 դրամ (նվազել է 0.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 736.12 դրամ (նվազել է 0.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.64 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 265.99 դրամ, ոսկին՝ 18,933.07 դրամ, պլատինը՝ 18,574.97 դրամ:

Փետրվարի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.75 դրամ:




Լրահոս