
Հաիթիի մայրաքաղաք Փորթ-օ-Փրենսում կայացած կառնավալի ժամանակ էլեկտրահարման արդյունքում 18 մարդ է զոհվել:
Ականատեսների խոսքերով՝ էլեկտրահաղորդալարն ընկել է կառնավալային հարթակի վրա, որի վրա մարդիկ են եղել:
Associated press-ը գրում է, որ կառնավալի մասնակիցներից մեկը մինչ այդ փորձել էր փայտի միջոցով բարձրացնել հոսանքի մալուխները, որպեսզի կառնավալի հարթակները կարողանան անցնել դրա տակով, ինչից հետո կայծեր են առաջացել:
Հարթակի վրա գտնվողներից շատերը զոհվել են, որոշներն էլ հասցրել են ցատկել վրայից: