
Սևանա լճի “Նեպտուն” լողափից մոտ 5 մ հեռավորության վրա այսօր, ժամը 16.58-ին “Բոմբորդիր” մակնիշի մոտորանավակը հարվածել է քարերին, որի արդյունքում ջուրն է ընկել մեկ երեխա: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբի հրահանգիչը, հերթական շրջայց իրականացնելիս, անմիջապես նկատել և ջրից դուրս է բերել 2004թ. ծնված Ալեն Ղուկասյանին (Էջմիածին քաղաքի բնակիչ), ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: