ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Թբիլիսիից գալիս է Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքի, փետրվարի 16-ին հանդիպել է արդբեջանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումը միտված էր՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները առևտրի, ներդրումների, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ոլորտներում, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև կարգավորման հարցը:

Նա հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Վիկտորյա Նուլանդը փետրվարի 17-ին կժամանի Թբիլիսի՝ հանդիպելու Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և քննարկելու երկկողմ և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ ներառյալ Վրաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացը և Վրաստանի ջանքերը պաշտպանելու համար իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Նուլանդը Երևանում կլինի փետրվարի 18-ին: Նա կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի Հայաստանի հետ ԱՄՆ քաղաքական, տնտեսական և միջժողովրդական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: Բացի այդ՝ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև կարգավորմանն ուղղված զարգացումները:




Լրահոս