
Մեր հայրենակիցներն ուշադրությամբ հետևում են Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտությանը: Մարդիկ հանգուցալուծումը հանրապետականի օգտին են տեսնում և Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ միշտ էլ իշխանության ուժը ցրել է ժողովրդական ընդվզումը:
Ինչ վերաբերում է մարդկանց համակրանքին, ապա նրանց մեծ մասը «Բարգավաճ Հայաստան»-ի կողմնակիցներ էին ու երբեմն չկարևորելով նույնիսկ, թե ով է առաջնորդում ընդդիմությանը՝ հայտարարում էին, որ մարդկանց համբերության բաժակը վաղուց է լցվել ու երկրին իրականում փոփոխություններ են պետք:
Շատերն էլ պատրաստ էին իրենց անձնական ներդրումն ունենալ հաղթանակի գործում` մասնակցելով փետրվարի 20-ի շտապ հանրահավաքին:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան