Օդեսայում վրացի «օրենքով գող» է ձերբակալվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությունը, Օդեսայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները փետրվարի 16-ին ձերբակալել են վրացի «օրենքով գողի»: Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 5 մարդ, որոնցից 4-ը ուկրաինացիներ են:

Նշվում է, որ 2013թ. 42-ամյա Գոչա Ջինչարաձեին, ով ավելի հայտնի է «Կուրշա» կեղծանունով, վտարել էին Ուկրաինայից 5 տարով: Այդուհանդերձ, նա վերադարձել էր երկիր և ազգանունը փոխելով՝ փորձել շփումներ հաստատել տեղի հանցագործ տարրերի հետ, սակայն 2014թ. սեպտեմբերին դարձյալ ձերբակալվել է Օդեսայում ու արտաքսվել երկրից:

Գոչա Ջինչարաձեն «թագադրվել էր» 1998 թվականին ու երկու անգամ Վրաստանում ազատազրկման դատապարտվել: Ազատ է արձակվել 2012թ. վերջին:




Լրահոս