Ավստրալացին իր տանը 20 տարվա հնության սենդվիչ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի բնակիչներ Քեյսի Դին ու Էդվարդ Նիցը 20 տարի իրենց տանը պահել են «Մակդոնալդսի» համբուրգեր, որը գնվել է 1995 թ: Տղամարդը պնդում է, որ նրանց սենդվիչն աշխարհում ամենահինն է ու այդ բոլոր տարիների ընթացքում բացարձակապես ոչ մի փոփոխության չի ենթարկվել, գրում է Mirror-ը:

Չնայած ոչ ոք չի ցանկացել այն համտեսել:

Ավստրալացիների խոսքերով՝ նրանք մի քանի սենդվիչ են գնել, երբ սովորել են դպրոցում: Այնպես է պատահել, որ համբուրգերներից մեկը չեն կերել, և Դինն ու Նիցը որոշել են այն պահել:




Լրահոս