168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այսօր բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:
«Հանրապետության նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ա. Սաղաթելյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում