
Մայրաքաղաքի տարածքում օգոստոսի 12-ին օձի խայթոցի դեպք է արձանագրվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից ,Առաջին լրատվականե-ին հայտնում են, որ ժամը 18.55-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող հողատարածքից օձի խայթոցից թունավորումով “Էրեբունի” բժշկական կենտրոն է տեղափոխվել 1965թ. ծնված Ալիկ Մկրտչյանը: Բժիշկները նրա առողջական վիճակը ծանր են գնահատում: