
Oգոստոսի 13-ին, ժամը 00.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյանց եւ Ազատության խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Մազդա” մակնիշի 22 ՍՍ 949 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լեւոն Մինասյան) բախվել է կառուցվող էստակադայի հենասյանը եւ շրջվել. զոհեր եւ տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք: Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն եւ ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: