Մոսկվայի «Սպարտակը»-ը բարձրացրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի աշխատավարձը:
Ռուսական կայքերը հաղորդում են, որ մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագրով 27-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կկազմի 3.5 միլիոն եվրո: Մինչ այդ հարձակվողը ստանում էր 2.1 մլն եվրո
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փետրվարի 15-ին երկարաձգել է Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ գործող պայմանագիրը: