
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կալանավոր Արտակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու համար և գտնվում է նյութական ծանր վիճակի մեջ, առաջարկել է իրեն 15 հազ. ՀՀ դրամի դիմաց ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողությունների կատարումը: Համաձայնվել է և վերցնելով նշված գումարը` ընդունել է իր կողմից չկատարված 13 դրվագ գողության դեպքերը: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն