Երկրաշարժից զոհվել է 300 իրանցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրանում՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում շաբաթ օրը տեղի ունեցած 6.4 եւ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժին զոհ է գնացել առնվազն 300 մարդ, ավելի քան 2000-ը վիրավորվել է։ Աղետի գոտի է ուղարկվել  66 փրկարարական ջոկատ, շտապօգնության գրեթե 200 մեքենա եւ 5 ուղղաթիռ։ Իրանի ներքին գործերի փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ ուժերը փրկարարա-որոնողական աշխատանքներից տեղափոխվում են հումանիտար օգնությունը աղետյալներին հասցնելուն։ Երկրաշարժին հաջորդել է 55 ետցնցում։ Ավերածություններ կան ավելի քան 100 բնակավայրերում։
Հիշեցնենք, որ իրանական երկրաշարժը զգացվեց նաեւ Հայաստանում՝ 2-5 բալ ուժգնությամբ։




Լրահոս