Քաղաքապետը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հեղել։
Սիրելի երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:  
Անհերքելի է ձեր անմիջական ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումը երկրի և մեր սիրելի մայրաքաղաք Երևանի զարգացման ու առաջընթացի բոլոր բնագավառներում։ Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել հասարակության զարգացման շարժիչ ուժը և այսօր էլ, արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է սատարելու և օժանդակելու ձեր բոլոր կառուցողական նախաձեռնություններին ու ծրագրերին։ 
Մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ ու բարձունքների հաղթահարում, հաջողություններ և համարձակ նախաձեռնություններ՝ ի շահ մեր սիրելի մայրաքաղաք Երևանի։




Լրահոս