ՀՀԿ գործիչները չեն շտապում մանրամասներ ներկայացնել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման վերաբերյալ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Armlur.am-ի զրույցում նշեց, որ ինքն այդ հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի: Մեր այն դիտարկմանը, թե ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատել է, որ նման հանդիպում կայացել է, նա նշեց.
«Մենք նման ինֆորմացիա չունենք, եթե իրենք ունեն նման ինֆորմացիա, թող ներկայացնեն: Հանրապետականը նման ինֆորմացիա չունի: ՀՀ նախագահի բոլոր քայլերը չեն, որ մենք պարտավոր ենք իմանալ»,- ընդգծեց նա: Մեր այն հարցին, թե հերքում եք, որ այդ հանդիպումը եղել է, նա ևս մեկ անգամ կրկնեց, որ ինքը նման ինֆորմացիա չունի:
Նշենք, որ Ս. Սարգսյան-Գ. Ծառուկյան հանդիպումից հետո հանրապետականների մի մասը դեմ է նրանց հաշտությանը և չի ցանկանում հաստատել Դաշնակցության նախաձեռնությամբ կայացած հանդիպման մասին լուրը: