
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում՝ հարսնացուն սպանել է փեսացուին հարսանիքից մի քանի ժամ առաջ: 31-ամյա Նա Կոլա Դարսել Ֆրանկլինն ու 36-ամյա Բիլլի Ռաֆաել Բրյուստերը պետք է ամուսնանային, սակայն երկու ժամ առաջ նրանց միջեւ վեճ է ծագել: Վեճի ժամանակ Ֆրանկլինը դանակի երկու հարված է հասցրել տղամարդուն, երկուսն էլ` սրտին: Փեսացուին հայտնաբերել է քահանան, որը պսակադրվելիք զույգի հասցեով եկել է այն բանից հետո, երբ զույգը չի ժամանել արարողության: